Ինչու՞ է Twitter-ն արգելափակել ազդեցիկ պարբերականների լրագրողների հաշիվները

Ինչու՞ է Twitter-ն արգելափակել ազդեցիկ պարբերականների լրագրողների հաշիվները

Twitter-ն արգելափակել է այն լրագրողների օգտահաշիվները, ովքեր գրում էին միլիարդատեր Իլոն Մասկի, նրա ընտանիքի և ընկերության նոր քաղաքականության մասին, հայտնում է Associated Press-ը։

Նշվում է, որ արգելափակվել են The New York Times-ի և The Washington Post-ի, ինչպես նաև CNN հեռուստաալիքի լրագրողների օգտահաշիվները։

Արգելանքը կարող է կապված լինել Twitter-ի նոր քաղաքականության հետ, այն է՝ առանց մարդկանց համաձայնության՝ բացահայտել նրանց տվյալները:

«Լրագրողները» ենթարկվում են նույն դոքսինգի կանոններին, ինչ բոլորը»,- անդրադառնով փաստին՝ Twitter-ում գրել է Մասկը։