ԱՆ-ում գերզբաղված են, համ էլ թույլ չեն տալիս

ԱՆ-ում գերզբաղված են, համ էլ թույլ չեն տալիս

Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի հատուկ վտանգավոր և օդակաթիլային վարակների բաժնի պետ Լիանա Թորոսյանը  գերզբաղված է։ Նա ոչ մի հարցի չի  պատասխանում,  լրատվամիջոցների ցանկ ունի՝ գնում է ստուդիաներ ու եթերներ, իսկ «Հրապարակին» մշտապես մերժում է՝ ասելով, որ զբաղված է՝ եթերի է մտնում։ Այսօր այդպես չասաց, ասաց, որ գերզբաղված է։

Նշենք, որ հասարակությունը բազում հարցեր ունի։ Մասնավորապես, ախտահարվելո՞ւ են արդյոք բանկոմատները,, տրանսպորտը, մետրոն, դասերը դադարեցվելու՞ են և այլն, և այլն։

Նախարարությունից  մեկնաբանեցին, թե Լիանա Թորոսյանը խոսելու թույլտվություն չունի և կոչ արեցին  վստահել պաշտոնական հաղորդագրություններին։