Արթուր Դալալոյանը մերժել է Հայաստանի հավաքականում հանդես գալու հրավերը

Արթուր Դալալոյանը մերժել է Հայաստանի հավաքականում հանդես գալու հրավերը

Ռուսաստանի մարմնամարզության ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վալենտինա Ռոդիոնենկոն մեկնաբանել է մամուլում հայտնված այն տեղեկությունը, թե ռուսաստանցի մարզիկ, օլիմպիական չեմպիոն Արթուր Դալալոյանը հրաժարվել է հանդես գալ Հայաստանի հավաքականում։ Այս մասին հաղորդում է eadaily.com-ը։

«Դալալոյանը հրաժարվե՞լ է տեղափոխվել Հայաստանի հավաքական։ Դա ճիշտ է։ Այո, նրան առաջարկել են, բայց Արթուրը շատ հստակ հասկացրեց, թե որտեղ է և ում հետ։ Դալալոյանը ճիշտ է վարվել, նա նորմալ, բարեկիրթ անձնավորություն է, և նա չէր կարող վերցնել և այլ կերպ վարվել»,- ասել է Ռոդիոնենկոն։