ՆԱՏՕ-ն պատրաստվում է ռազմական գործողությունների․ NYT

ՆԱՏՕ-ն պատրաստվում է ռազմական գործողությունների․ NYT

ՆԱՏՕ-ն Ուկրաինայում ռուսական ներխուժումից հետո պատրաստվում է իր սահմաններին պոտենցիալ ռազմական գործողությունների, գրում է The New York Times-ը։

«Սառը պատերազմից ի վեր Եվրոպայի ամենաթանկարժեք հակամարտությունը ստիպել է Հյուսիսատլանտյան դաշինքին լայնածավալ ջանքեր գործադրել կենսունակ ռազմական դաշինք դառնալու համար», - գրում է թերթը։

Պարբերականի համաձայն՝ ՆԱՏՕ-ն «վրեժխնդիր զսպման» ռազմավարությունից անցնում է «արգելման միջոցով զսպելու» ռազմավարությանը։ 

Գործնականում դա նշանակում է ավելի շատ զորք տեղակայել Ռուսաստանի հետ սահմանին, ԱՄՆ-ի և դաշնակիցների ռազմական պլանների ավելի խորը ինտեգրում, ռազմական ծախսերի ավելացում և դաշնակիցների նկատմամբ ավելի մանրամասն պահանջներ՝ ռազմական կազմի առումով: