ՌԴ ԱԳՆ-ն արձագանքել է Էրդողանի՝ եռակողմ հանդիպում անցկացնելու առաջարկին

ՌԴ ԱԳՆ-ն արձագանքել է Էրդողանի՝ եռակողմ հանդիպում անցկացնելու առաջարկին

Մոսկվան չափազանց դրական է վերաբերվում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ Թուրքիայի, Սիրիայի և Ռուսաստանի Դաշնության ղեկավարների հանդիպում անցկացնելու գաղափարին։ Այս մասին հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Բոգդանովը։

«Չափազանց դրական ենք վերաբերվում այդ առաջարկին։ Այժմ մենք շփումներ ենք անցկացնում սիրիացի ընկերների հետ»,- ասել է ռուս դիվանագետը։

Հիշեցնենք, Թուրքիայի ղեկավարն օրերս առաջարկել էր եռակողմ հանդիպում կազմակերպել իր, Բաշար Ասադի և Վլադիմիր Պուտինի մասնակցությամբ։