Փաշինյանի համար միլիոնավոր դոլլարներով նոր ինքնաթիռ կգնեն. շքեղ կյանքը շարունակվում է | «Հրապարակ» 30.10.2019

Փաշինյանի համար միլիոնավոր դոլլարներով նոր ինքնաթիռ կգնեն. շքեղ կյանքը շարունակվում է | «Հրապարակ» 30.10.2019

Կառավարության աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանն այսօր լրագրողներին հայտնեց, որ քննարկում են կառավարական նոր օդանավ ձեռք բերելու հարցը, քանի որ գոր]ող թիվ մեկ բորտն արդեն հնամաշ է։ Hraparak.am-ի հարցին՝ ի՞նչ օդանավ են մտադիր ձեռք բերել, Աղաջանյանն ասաց, որ դեռ քննարկման փուլում է։ «Խնդիրը հետևյալն է, որ ներկայիս օդանավը, բացի նրանից, որ բավականին հին է, և դրանից բխող ընթացիկ ծախսերը բավականին բարձր են, նաև մենք ունենք խնդիր այդ տրանսատլանտիկ չվերթների իրականացման համար։ Եվ այդ կցաբաքը, որ ասում են՝ կարելի է ավելացնել օդանավին երկար չվերթների համար, դա բավականին թանկ հաճույք է։ Բայց սա տարբերակ է, որը քննարկվում է, և վերջնական որոշում կկայացվի»,-ասաց նա՝ նշելով, որ գործող ինքնաթիռը հավանաբար կփորձեն վաճառել, երբ նորը գնեն։ Հարցին, եթե ԱՄՆ մեկնելը մասնավոր օդանավով 350 հազար դոլար է արժեցել, նոր օդանավով դա որքա՞ն կարժենա, Աղաջանյանը դժվարացավ ասել՝ միայն կրկնելով, որ առկա օդանավի սպասարկումը բավականին թանկ է։

Օրվա գլխավոր լուրերը՝ «Հրապարակում»