Դավիթ Տոնոյանն ազա՞տ կարձակվի

Դավիթ Տոնոյանն ազա՞տ կարձակվի

Երեկ՝ հունվարի 20-ին, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումն անձնական երաշխավորությամբ փոխարինելու մասին միջնորդություն էր ներկայացվել։

Տոնոյանի համար երաշխավորել են ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Քրիստինե Պողոսյանը, «Նավակ Ճոճող» մականունով հայտնի Վիլեն Գաբրիելյանը և Արամ Զավենի Սարգսյանը։

Երևանի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Մանվել Շահվերդյանի նախագահությամբ, երեկ քննարկվել է բոլոր մեղադրյալների խափանման միջոցի հարցը՝ բացի Ստեփան Գալստյանից, նրա խափանման միջոցի հարցը քննվում է հենց հիմա, նիստը մեկնարկել է ժամը 11։00-ին։

Այս գործով, հիշեցնենք, կալանավորված են Դավիթ Տոնոյանը, Ստեփան Գալստյանը, Ավետիք Մուրադյանը, Դավիթ Գալստյանն ու Արտյոմ Համբարյանը։  

Սպասվում է, որ Ստեփան Գալստյանի՝ խափանման միջոցի հարցի քննումից հետո դատարանը հեռանալու է խորհդակցական սենյակ, որից հետո արդեն պարզ կդառնա թե Տոնոյանին ազատ արձակելու վերբերյալ միջնորդության որոշումը, թե մեղադրյալների խափանման միջոցների հարցը։