Դատարանը «շառից ու փորձանքից հեռու» որոշում է ընդունել

Դատարանը «շառից ու փորձանքից հեռու» որոշում է ընդունել

Դատարանը «շառից փորձանքից հեռու» որոշում ա ընդունել))))`ինձ Մհեր Մկրտչյան թատրոնից հանելը անվավեր ճանաչել, բայց պաշտոնում չվերականգնել))))).. Պատկերացնու՞մ եք, հանկարծ  պարզվեց, որ կրթություն ամեն դեպքում ունեմ:

Չեմ բողոքարկելու: Դա ավելի երկար կտևի քան ինձ իմ սիրած աշխատանքից զրկողների անհետանալը մեր կյանքից:
Հա...Մհեր Մկրտչյան թատրոնը իմ համար շատ անձնական հարց է` դա կապված է իմ ազգանվան հետ))).. 

Հաճելի չի, որ հիմա Ալբերտ Մկրտչյանի բալկոնում ՔՊ երիտասարդներ են նկարվում, բայց Արցախ ենք կորցրել` բալկոնը կարևոր չի:

Վայելեք թատրոնը մինչև իմ վերադարձը))).. Որոշ ժամանակ անց տենց հնարավորություն չեք ունենա: 
Բալկոնները Մկրտչյանների ֆիլմերում առանձին գործող անձեր են: Շատ ավելի շնչավոր, քան դրանց վրա հիմա կանգնողները:

Մհեր Մկրտչյանի ֆեյսբուքյան էջից