Լաչինի միջանցքի շրջափակման հարցով ԵԽԽՎ քննարկման օրը հայտնի է

Լաչինի միջանցքի շրջափակման հարցով ԵԽԽՎ քննարկման օրը հայտնի է

Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովը երեկ՝ հունվարի 23-ին հաստատել է Լաչինի միջանցքի շրջափակման հարցի քննարկման վերաբերյալ վերջնական օրակարգը։

Ըստ այդ, այս հինգշաբթի ՝ հունվարի 26-ին, ցերեկային նստաշրջանին (Ստրասբուրգի ժամանակով 17:00-20:00) տեղի կունենան քննարկումներ Լաչինի միջանցքի շրջափակման հումանիտար հետեւանքների լուծման ընթացիկ հարցերի վերաբերյալ։

Հավելենք, որ քննարկման այս ձեւաչափը չի նախատեսում որեւէ փաստաթղթի ընդունում։