Խայտառակություն է, 6 ամիս է՝ մրցույթ ենք դնում. Հրաչյա Սարգսյան

Խայտառակություն է, 6 ամիս է՝ մրցույթ ենք դնում. Հրաչյա Սարգսյան

Երեւանի քաղաքապետարանում այսօր կրկին գործակարգավարական խորհրդակցության նիստ է։

Նիստի ընթացքում անդրադարձ եղավ Երևանի Էլեկտրատրանսպորտ հավաքակայանում շարժակազմի լվացման նոր ժամանակակից կայանի լվացման նպատակով հայտարարված մրցույթին։

Ըստ վարչության պետի` դեռ մրցույթը չի կայացել հայտարարության մեջ տեխնիկական վրիպակների պատճառով, դրանից բացի՝ երկու մասնակից է եղել, մեկը շատ բարձր գին է առաջարկել, մյուսը՝ ապրանքանշումը չի կատարել։

Քաղաքապետը պատասխանելով վարչության պետին` ասաց. «Պարո՛ն Երեմյան, դուք էլ էդ մրցույթը չդնեք, ո՞րն է խնդիրը, որ չի կայացել, ձեր մոտից է խնդիրը։ Էլեկտրատրանսպորտը այստեղ էդ հարցը էլ չզեկուցի, խայտառակություն է, վեց ամիս է՝ մրցույթ ենք դնում, դա տրանսպորտի վարչությունը կդնի, հետո կտեսնենք մնացածը»։