ՍԴ աշխատակազմի ղեկավարին փորձում էին բերման ենթարկել
Այս պահին ոստիկանները փորձում են բերման ենթարկել ՍԴ աշխատակազմի ղեկավար Էդգար Ղազարյանին:
Մեր տեղեկություններով` ոստիկանները կանգնեցրել են Ղազարյանի մեքենան Բաղրամյան-Պռոշյան հատվածում` նախագահականի մոտ և փորձում են բերման ենթարկել նրան:
Թե որն է պատճառը, այս պահին հայտնի չէ: Մանրամասն` ավելի ուշ:
Հ.Գ. Մենք քիչ անց ժամանեցինք Բաղրամյան-Պռոշյան խաչմերուկի հատված, սակայն ամեն ինչ արդեն ավարտվել էր: Մեզ ասացին, որ Ղազարյանն արդեն տուն է գնացել: Մենք տեղեկացանք նաև, որ պատճառը եղել է ԲՀԿ-ի կողմից ՍԴ դիմումը մուտք անելը, որն ընդունել է Էդգար Ղազարյանը, ու իրավապահնեըը իբրև թե դրա մեջ օրենքի խախտում են գտել:
Կարծիքներ