«Հրապարակը» կրկին հաղթել է դատարանում

«Հրապարակը» կրկին հաղթել է դատարանում

«Հրապարակ» օրաթերթը հերթական հաղթանակն է տարել դատարանում։ Մերժվել է Ղազախստանում ՀՀ պատվավոր հյուպատոս Հայկ Տերտերյանի հայցը՝ ընդդեմ մեր թերթի, որն առնչվում էր Սյուզան Սիմոնյանի «Ղազախստանում ՀՀ պատվավոր հյուպատոսի խոզաբուծարանը էկոլոգիական աղետ է առաջացրել» հոդվածին։ 

 

Վերաքննիչ քաղաքացիական դատարանը «Հրապարակի» ներկայացոցիչ, փաստաբան Լևոն Բաղդասարյանի պահանջով բեկանել է  ընդհանուր իրավասության դատարանի վճիռը՝ Հայկ Տերտերյանի հայցն ընդդեմ «Հրապարակ օրաթերթ» ՍՊ ընկերության՝ զրպարտություն համարվող տվյալները հերքել պարտավորեցնելու պահանջի մասին և մերժել է Հայկ Տերտերյանի հայցը։ 

 

Հոդվածում մենք անդրադարձել էինք Արեւմտյան Ղազախստանի Բեստամակ գյուղում տեղի ունեցած իրավիճակին, երբ մեր հայրենակցին պատկանող խոզաբուծարանի շուրջ գտնվող հողատարածքում, որի մի մասը որակյալ, բերրի հողակտորներ են, հիվանդ խոզերի մարմիններ էին թաղել։ 

 

Սյուզան Սիմոնյանի այս հոդվածի կապակցության երկու հայց էր ներկայացվել դատարան՝ մեկը Հայկ Տերտերյանի կողմից, մյուսը՝ նրա որդու՝ ՀՀ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի նախկին խորհրդականի, ներկայում «Միասնական Հայրենիք» կուսակցության ղեկավար, նիկոլական Մհեր Տերտերյանի կողմից։ Մի գործով, փաստորեն, մենք հաղթեցինք, երկրորդ հայցով՝ Մհեր Տերտերյանի ներկայացուցիչներն արդեն երկրորդ նիստն անընդմեջ չեն ներկայանում դատարան։