Քաղաքացիները բանկերում սկսել են ավելի քիչ գումարներ պահել․ Ռուսաստանի ԿԲ

Քաղաքացիները բանկերում սկսել են ավելի քիչ գումարներ պահել․ Ռուսաստանի ԿԲ

Ռուսաստանի Կենտրոնական բանկը տեղեկացնում է, որ ընթացիկ տարվա հոկտեմբեր ամսին բնակչության կողմից բանկերում ավանդների ի պահ տրման գործընթացը դանդաղել է 6-8 տոկոսով, սեպտեմբեր ամսվա համեմատությամբ։

Ընդհանուր առմամբ, Ռուսաստանում բնակչության՝ բանկերում ներդրած ավանդների ծավալը կազմում է 194 միլիարդ ռուբլի, որից 130 միլիարդ ռուբլին կազմում են ժամկետային ավանդները։