Կապիտոլիումի տարածքում վնասվածք ստացած կնոջ վիճակը ծայրահեղ ծանր է

Կապիտոլիումի տարածքում վնասվածք ստացած կնոջ վիճակը ծայրահեղ ծանր է

Կինը հրազենային վնասվածք է ստացել Կապիտոլիումի տարածքում. նրա վիճակը ծայրահեղ ծանր է, հաղորդում է CNN-ը՝ հղում անելով իրավիճակին ծանոթ աղբյուրներին:

Աղբյուրները չեն կարողացել առավել հստակ տեղեկություն տրամադրել հրաձգության հանգամանքների մասին:

Հեռուստաալիքը նաեւ հայտնում է ոստիկանության մի քանի սպաների վնասվածքների մասին: Նրանցից առնվազն մեկը հոսպիտալացվել է: