Բայդենը զանգել է Իսրայելի վարչապետին․ ի՞նչ է հայտնի

Բայդենը զանգել է Իսրայելի վարչապետին․ ի՞նչ է հայտնի

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն և ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը շաբաթ օրը հեռախոսազրույց են ունեցել՝ կապված Գազայի հատվածից իսրայելական տարածքի զանգվածային հրթիռակոծության հետ։

Զրույցի ընթացքում Իսրայելի վարչապետը հայտարարել է պաղեստինյան անկլավում երկարաժամկետ ռազմական գործողության անհրաժեշտության մասին, հաղորդում է հրեական պետության կառավարության մամուլի ծառայությունը։

«ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը այսօր՝ 2023 թվականի հոկտեմբերի 7-ին, զանգահարել է վարչապետ Բենիամին Նեթանյահուին և ընդգծել, որ Միացյալ Նահանգները կանգնած է Իսրայելի կողքին և լիովին աջակցում է Իսրայելի ինքնապաշտպանության իրավունքին։ 

Վարչապետ Նեթանյահուն շնորհակալություն է հայտնել ԱՄՆ նախագահ Բայդենին անվերապահ աջակցության համար և հասկացրել է, որ անհրաժեշտ է ուժեղ և կայուն գործողություն [Գազայի հատվածում], որտեղ Իսրայելը կհաղթի», - ասվում է հայտարարության մեջ։