Իսրայելն ամրապնդում է իր դիրքերը Հորդանան գետի Արեւմտյան ափին

Իսրայելն ամրապնդում է իր դիրքերը Հորդանան գետի Արեւմտյան ափին

Իսրայելի Պնախարար Նաֆթալի Բեննեթը կարգադրել է սկսել նոր բնակելի թաղամասի կառուցման նախագծային աշխատանքները, որը նախատեսված է հրեա վերաբնակիչների համար եւ գտնվում է Հորդանան գետի Արեւմտյան ափին։ Այս մասին հայտնում է The Times of Israel պարբերականը։ Ըստ հրապարակման, ՊՆ համապատասխան ստորաբաժանումները նաեւ հանձնարարական են ստացել ծանուցել պաղեստինյան Քեբրոն համայնքին, որ շինարարություն է ընթանալու հին մեծածախ շուկայի տարածքում։

Նշենք, որ վերջին տվյալների համաձայն, Իսրայելի կառավարությունը մոտ 20 միլիոն դոլար է հատկացնելու Հորդանան գետի Արեւմտյան ափին բնակելի թաղամասերի կառուցման համար։