Քաղաքացիները շարունակում են շինաղբը թափել Կորեայի ձորում

Քաղաքացիները շարունակում են շինաղբը թափել Կորեայի ձորում

Արաբկիր վարչական շրջանի ֆեյսբուքյան էջը տեսանյութ է հրապարակել՝ կից գրությաբ, որտեղ դժգոհությւոն են հայտնում, Քաղաքացիները շարունակում են շինարարական աղբը կուտակել Կորեայի ձորում:

Գրառումն ամբողջությամբ՝ ստորև.
«Չնայած բազմաթիվ հորդորներին՝ քաղաքացիները շարունակում են շինարարական աղբը կուտակել Շրջանցիկ թունել թաղամասի (Կորեայի ձոր)՝ աղբի համար չնախատեսված վայրում: Թեև վերջին ամիսներին այստեղ գրանցվել են նաև աղբ դատարկող մեքենաների՝ գլխիվայր շրջվելու դեպքեր, քաղաքացիները չեն հրաժարվում իրենց իսկ վտանգելով օրենք խախտելու սովորույթից: Արաբկիր վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի աշխատակիցները մեկ օրվա ընթացքում հայտնաբերել են շինաղբով բեռնված չորս մեքենա։ Օրենքի նման խախտումը ենթադրում է տուգանք՝
200 000 դրամի չափով: Պատասխանատվության միջոցներ են մշակվում նաև այն կառուցապատողների համար, ովքեր շինաղբը ուղղորդում են դեպի չթույլատրված վայրեր։ Նման քաղաքացիները կարող են զրկվել շինթույլտվությունից։ Խնդիրը նաև ոստիկանության վերահսկողության տիրույթում է»։