Քանյե Ուեսթը պատմել է,որ իր «Jesus Is King» ալբոմի վրա աշխատող մասնագետներին արգելել է զբաղվել մինչամուսնական սեքսով

Քանյե Ուեսթը պատմել է,որ իր «Jesus Is King» ալբոմի վրա աշխատող մասնագետներին արգելել է զբաղվել մինչամուսնական սեքսով

Հայտնի ռեփեր,  ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանի ամուսին Քանյե Ուեսթը Apple Music Beats 1-ում պատմել է, որ իր «Jesus Is King» ալբոմի վրա աշխատող մասնագետներին արգելել է զբաղվել մինչամուսնական սեքսով:  «Ես խնդրել եմ մարդկանց...Ես հիմա ծայրահեղ բան կասեմ: Մի ժամանակահատված կար, երբ ես խնդրել էի ալբոմի վրա աշխատող մարդկանց զերծ մնալ մինչամուսնական սեռական կապերից»,-ասել է նա՝ խոստովանելով,որ ժամանակին  տարված է եղել սեքսով և համեմատել է այն թմրամոլության հետ: Այժմ հաղթահարել է այդ կախվածությունը::