Ադրբեջանցիները պատրաստ չեն Ղարաբաղում ապրել հայերի հետ․ հարցում

Ադրբեջանցիները պատրաստ չեն Ղարաբաղում ապրել հայերի հետ․ հարցում

Մինչ բնապահպանական կեղծ պատվրակով ադրբեջանցիները 5-րդ օրն է, ինչ փակել են Լաչինի միջանցքը, այդ երկրում սոցհարցումներ են կազմակերպվում Արցախում հայերի և ադրբեջանցիների հնարավոր համակեցության վերաբերյալ։

Սոցիալական հետազոտությունների կենտրոնի կողմից 2022 թվականի դեկտեմբերի 5-ից 11-ը անցկացված սոցիոլոգիական հարցման շրջանակներում ուսումնասիրվել է ադրբեջանական հասարակության կարծիքը Ղարաբաղում հայերի հետ միասին ապրելու վերաբերյալ։

«Հնարավոր համարու՞մ եք Ղարաբաղում հայերի հետ միասին ապրելը» հարցին հարցվածների 55,9%-ը պատասխանել է «ոչ մի դեպքում», իսկ 37,7%-ը՝ «այո, միայն պայմանով»։

«Այո, բոլոր դեպքերում» պատասխանի տարբերակն ընտրել է հարցվածների 4.4%-ը։ Իսկ հայերի հետ ԼՂ-ում համատեղ ապրելու վերաբերյալ հարցին դժվարացել է պատասխանել հարցվածների 2,0%-ը:
Հատկանշական է, որ սեպտեմբերին անցկացված հարցման համեմատ ադրբեջանական հասարակության շրջանում դրական փոփոխություն կա Ղարաբաղում հայերի հետ համատեղ ապրելու հարցում։ Այսպես, սեպտեմբերին անցկացված հարցման ժամանակ հարցվածների 68,6%-ը հնարավոր չի համարել Ղարաբաղում հայերի հետ համատեղ ապրելը «ոչ մի դեպքում», 27,0%-ը դրական մոտեցում է ցուցաբերել՝ հնարավոր համարելով ղարաբաղցի հայերի հետ համատեղ ապրելը ՝ «այո, միայն պայմանով» տարբերակով։