Հովհաննես Բաչկովը՝ Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր

Հովհաննես Բաչկովը՝ Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր

Վայրկյաններ առաջ Եվրոպայի կրկնակի չեմպիոն (2017, 2019), Եվրոպական խաղերի չեմպիոն (2019) և աշխարհի առաջնությունների բրոնզե կրկնակի մեդալակիր (2017, 2019) Հովհաննես Բաչկովը Օլիմպիական խաղերի կիսաեզրափակչում մրցում էր ամերիկացի Դևիս Քեյնշոուի հետ։ Հայազգի բռնցքամարտիկը, ցավոք, պարտվեց ամերիկացուն ու զրկվեց հնարավորությունից եզրափակիչ դուրս գալու։ Բաչկովը, ամեն դեպքում, դարձավ Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր։

Հիշեցնենք՝ օլիմպիական մրցաշարի 1/16 եզրափակիչում Բաչկովը 5։0 հաշվով հաղթել է Անտիգու և Բարվուդայի ներկայացուցիչ Ալստոն Ռայանին, 1/8  եզրափակչում հայ բռնցքամարտիկը 4։1 հաշվով գեղեցիկ հաղթանակ է տոնել ադրբեջանցի Ջավիդ Չալաբիևի նկատմամբ և քառորդ եզրափակիչում Հովհաննեսը 5։0 հաշվով պարտության է մատնել ուզբեկ Էլնուր Աբդուռահիմովին։