Եվրախորհրդարանը ՌԴ-ն ճանաչել է «ահաբեկչության հովանավոր պետություն»

Եվրախորհրդարանը ՌԴ-ն ճանաչել է «ահաբեկչության հովանավոր պետություն»

Եվրախորհրդարանը Ռուսաստանին հայտարարել է «ահաբեկչության հովանավոր պետություն»՝ 
Ուկրաինայի դեմ «դաժան և անմարդկային» գործողությունների համար՝ այդ երկրի այսպես կոչված օկուպացիայի սկզբից ի վեր։

Բանաձեւն ընդունվել է այսօր՝ նոյեմբերի 23-ին, Ստրասբուրգում կայացած ամենամսյա լիագումար նիստում։

Փաստաթղթին կողմ է քվեարկել 494, դեմ՝ 58 պատգամավոր։ Ձեռնպահ է քվեարկել 44 եվրոպացի խորհրդարանական։