Հիշեք, թե քանիսդ էիք իմ դիմաց կանգնած ասում՝ «տո, ըսոնք ով են»

Հիշեք, թե քանիսդ էիք իմ դիմաց կանգնած ասում՝ «տո, ըսոնք ով են»

Պրոդյուսեր, ռեժիսոր Ռուբեն Մխիթարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Տղերք:))) Հըլը հիշեք թե քանիսդ էիք իմ դիմաց Գյումրիում կանգնած ասում՝ «տո ըսոնք ով են, օր հետներն էլ մե հադմ պայմանավորվինք...» և այլն:))) Փոքր քաղաք է, տղերք, էլի բըդի հանդըբինք:))) Պռոստը էս դեպքում, լավ, ըբը դուք ո՞վ եք:)))»։

Հիշեցնենք, որ այսօր «Բալասանյան» դաշինքը և «Քաղաքացիական պայմանագիր»-ը համագործակցության մասին հուշագիր ստորագրեցին:

Հուշագրի համաձայն՝ Գյումրիի քաղաքապետի պաշտոնում կառաջադրվի «Բալասանյան» դաշինքի թեկնածու Վարդգես Սամսոնյանը, իսկ երկու փոխքաղաքապետերը կլինեն «Քաղաքացական պայմանագիր» կուսակցությունից: Փոխքաղաքապետի թեկնածուների անունները կհայտարարվեն նոյեմբերի 1-ին: