Արթուր Վանեցյանը նկարագրում է, թե ինչ հատկություն ունի պետության անվտանգային համակարգը

Արթուր Վանեցյանը նկարագրում է, թե ինչ հատկություն ունի պետության անվտանգային համակարգը

«Հայրենիք» կուսակցության անդամ Արսեն Բաբայանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.

«Երբ Արթուր Վանեցյանը պատկերավոր նկարագրում է, թե ինչ հատկություն ունի պետության անվտանգային համակարգը, հավանաբար, քչերն են հասկանում։ Որովհետև եթե շատերը հասկանային, այսօր չէինք ունենա այս իշխանությունը։

Ըստ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանի՝ անվտանգությունը մի երևույթ է, որն ամբողջությամբ անտեսանելի է, երբ այն գոյություն ունի, իսկ դրա բացակայությունը նկատվում է անմիջապես։

Այսօր առաջնագծում թշնամու դիպուկահարի կրակոցից ունեցանք երկրորդ զոհը։ Չկա անվտանգություն, ինչը լայն տեսանելի է»։