Տղամարդը 4 երիտասարդի է դանակահարել

Տղամարդը 4 երիտասարդի է դանակահարել

Ապրիլի 9-ին, ժամը 23.30-ին, հիվանդանոցից ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին հաղորդում էր ստացվել, որ մարմնի տարբեր մասերի կտրած-ծակած վնասվածքներով բուժօգնության են տեղափոխվել 27-ամյա, 32-ամյա, 35-ամյա և 20-ամյա չորս երիտասարդներ: Ըստ բժշկի տեղեկանքի՝ նրանք ի վիճակի չեն հաղորդում տալու: Այս մասին հայտնում են ոստիկանությունից։

Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Ռուբինյանց փողոցի շենքերից մեկի մոտ տեղի ունեցած վիճաբանության ժամանակ հիվանդանոց տեղափոխվածներին կտրող-ծակող գործիքով հարվածներ հասցրել և տարբեր աստիճանի վնասվածքներ էր պատճառել 41-ամյա մի տղամարդ: Նա հայտնաբերվել, ձերբակալվել և ներկայացվել է նախաքննական մարմին:

Ձեռնարկվում են միջոցառումներ՝ հանցագործության գործիքը հայտնաբերելու ուղղությամբ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: