Ռիշի Սունակը հանձնարարել է ստուգել Կիևին տրվող ռազմական օգնությունը

Ռիշի Սունակը հանձնարարել է ստուգել Կիևին տրվող ռազմական օգնությունը

Մեծ Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունակը կառավարությանը հանձնարարել է ստուգել Ուկրաինային տրամադրվող ռազմական օգնությունը։

Այս մասին հայտնել է BBC -ն՝ վկայակոչելով բրիտանական կառավարության աղբյուրները։
BBC-ի աղբյուրների համաձայն՝ աուդիտը նպատակ ունի գնահատել, թե ինչպես է Մեծ Բրիտանիայի օգնությունն ազդում Ուկրաինայում ռազմական գործողությունների ընթացքի վրա։

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին տեղյակ է բրիտանական կառավարությունում ընթացող քննարկումների մասին և կոչ է անում Սունակին չկրճատել Ուկրաինային տրամադրվող աջակցությունը։ 

Ինչպես նշում է BBC-ն, Սունակը կարող է ավելի զուսպ դիրքորոշում որդեգրել օգնության հարցում, որն ավելի մոտ կլինի ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի, քան Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Բորիս Ջոնսոնի մոտեցմանը։