Թուրքիայում տնտեսական ճգնաժամը հարվածել է մի քանի տասնյակ հեռուստաընկերությունների գործունեությանը

Թուրքիայում տնտեսական ճգնաժամը հարվածել է մի քանի տասնյակ հեռուստաընկերությունների գործունեությանը

Թուրքական Kanal 65 հեռուստաընկերության ղեկավար Օրխան Օլղունը հայտարարել է, որ Թուրքիայում տեղական հեռուստաընկերությունների ամենամսյա վճարումները այդ երկրի տարածքում արբանյակային կապի միակ օպերատոր TÜRKSAT-ին, որոնք կատարվում են ընդ որում՝ ամերիկյան դոլարով, աճել են երկու անգամ։

Նա նշել է, որ այս տարվա հունվարի մեկից հետո թվով 39 հեռուստաընկերություններ Թուրքիայում կանգնած են փակման եզրին եւ ամենայն հավանականությամբ՝ կփակվեն էլ։ Օլղունը ստեղծված իրավիճակից երկու ելք է տեսնում՝ կամ կարգավորել թուրքական լիրա-ամերիկյան դոլար փոխարժեքային իրավիճակը, կամ էլ TÜRKSAT-ին վճարվող գումարները գանձվեն լիրայով եւ ոչ թե դոլարով։ Տնտեսական ճգնաժամի ֆոնին այդ 39 հեռուստաընկերությունները, որոնք հնարավոր է փակվեն, միավորվել են ու համատեղ որոշում կայացրել, որ իրենց ուժերից վեր է ֆինանսապես այդ վճարումները դոլարով կատարել, եւ եթե հարցը չլուծվի, ապա առաջիկա հունվարի մեկից իրենք այլեւս եթեր դուրս չեն գա։