Ռուսական վեկտոր․ ինչու է Ռոբերտ Քոչարյանը շարունակում մնալ ամենից հայտնի քաղաքական գործիչը Հայաստանում

Ռուսական վեկտոր․ ինչու է Ռոբերտ Քոչարյանը շարունակում մնալ ամենից հայտնի քաղաքական գործիչը Հայաստանում

Հունիսի 20-ին Հայաստանում տեղի կունենան պատմության մեջ երկրորդ արտահերթ խորհրդարանական ընտրությունները։ Համաձայն Gallup International-ի հարցումների, երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի «Հայաստան» դաշինքը շարունակում է ճանաչում հավաքել։ Սա հերթական անգամ ապացուցում է, որ հայաստանյան հանրության մեջ աճում է անվստահությունը գործող վարչապետ Նիկոլ Փաշինյանի կառավարության եւ նրա վարած քաղաքական կուրսի հետ։ Իսկ սա նշանակում է նաեւ, որ Քոչարյանն ու նրա կոալիցիան, ընտրությունների շեմին, գործնականում չունեն մրցակիցներ։

Ընտրությունները կարող են լինել ֆինալը՝ լարված քաղաքական սեզոնի, որի գլխավոր իրադարձությունը Ղարաբաղյան հակամարտության հարցում ստորագրված խաղաղության համաձայնագիրն էր։ Այս մասին գրում է ռուսական Lenta.ru-ն, վերլուծելով Հայաստանում ներկայիս տիրող ընդհանուր քաղաքական վիճակը, եւ այն, թե ինչպես կարող են փոփոխություն կրել Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները, եթե հաղթի Ռոբերտ Քոչարյանը, եւ ինչի վրա է շեշտադրում Քոչարյանի թիմը։

Բազմավեկտորայնության վերջը

Լեռնային Ղարաբաղի պատերազմում կրած պարտությունից եւ քաղաքական ճգնաժամից հետո փորձ է արվում նորմալացնել իրադրությունը Հայաստանում՝ արտահերթ ընտրությունների միջոցով, որոնք տեղի են ունենալու հունիսի 20-ին։ Ընտրապայքարը սկսվել է հունիսի յոթին։ Մասնակցում է քսանվեց կուսակցություն եւ դաշինք։  Առաջին իսկ օրվանից հասկանալի է, որ գլխավոր մրցակիցը վարչապետի պաշտոնի, ով ի զորու է դուրս բերել Հայաստանը ճգնաժամից, հանդիսանում է նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը։ Հաշված օրեր առաջ ընտրություններից, նրա եւ Փաշինյանի «Իմ քայլը» դաշինքի միջեւ տարբերությունը կազմում է 2 տոկոս։ Քոչարյանի կարծիքով, գործող կառավարությունը Փաշինյանի գլխավորությամբ, ի զորու չէ ադեկվատ կերպով գնահատել երկրի ներսում տիրող իրադրությունը եւ նաեւ՝ միջազգային ասպարեզում դաշնակցային հարաբերություններ կառուցել։ Իր հերթին, հայտարարելով, որ մասնակցելու է պառլամենտական ընտրություններին, Քոչարյանը ընդգծել է, որ երբեք չի փորձել խաղալ բոլոր ճակատներում։ Հետագայում գեոպոլիտիկ բազմավեկտորայնությունից հրաժարվելու այդ կոչը տեղ գտավ նաեւ «Հայաստան» դաշինքի նախընտրական ծրագրում։ Քոչարյանը եւ նրա թիմակիցները հստակ կերպով հասկացնում են, որ Ռուսաստանը ժամանակակից պայմաններում պետք է դառնա Հայաստանի առանցքային դերակատարը եւ այդպես էր նախքան 2018 թվականը։

Այս մասին վկայում է նաեւ առաջիկա ընտրությունների գլխավոր թեկնածուի եւ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցը։ Կրեմլում նախընտրում են գործ ունենալ ուժեղ եւ համակարգված խաղացողի հետ այն դեպքում, երբ գործող վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ով իշխանության էր եկել «թավշյա հեղափոխության» արդյունքում, չի կարողացել իրեն երաշխավորել որպես այդպիսին՝ ռուս գործընկերների աչքում։ Նիկոլ Փաշինյանի իշխանության գալով, դեպի Ռուսաստան ուղղորդվածությունը մղվեց երկրորդ պլան եւ առաջին տեղ գրավեց ՆԱՏՕ-ի հետ եւ Թուրքիայի հետ խաղեր տալը։

Այս գեոպոլիտիկ սխալի պատճառով Ղարաբաղյան պատերազմը տանուլ տրվեց։ Այդ ժամանակ հակառուսական հռետորաբանությունը Փաշինյանի շուրթերից հասավ իր գագաթնակետին։ Փորձելով արդարացնել իր կործանարար ռազմական օպերացիան, նա հանրայնորեն հայտարարեց, որ ռուսական «Իսկանդերները» արդյունավետ չեն։ Հետո արդեն իհարկե, իր խոսքերը հետ վերցրեց։ Նման գեոպոլիտիկ տարուբերումները Մոսկվայում էլ Երեւանում էլ աջակցություն չգտան։ Նաեւ՝ Սփյուռքի մոտ այն աջակցություն չստացավ։ Իրավիճակն ավելի խորանում էր նրանով, որ կորցնելով Ռուսաստանին որպես առանցքային գործընկեր, Հայաստանը արտաքին քաղաքական ոլորտում նոր դաշնակից ձեռք չբերեց ոչ ի դեմս ԵՄ-ի, ոչ Միացյալ Նահանգների։ «Հայաստան» դաշինքում կարծում են, որ նման իրավիճակում շրջադարձը դեպի Ռուսաստանը կլինի ամենից տրամաբանված որոշումը, որը միլիոնավոր հայերի մոտ դրական կերպով կընդունվի։

 

Հզոր բանակ՝ ամուր խաղաղություն

Գործընկերային հարաբերությունները Ռուսաստանի հետ կարեւոր են նաեւ ռազմական դիրքերի ամրապնդման առումով։ Ռազմա-արդյունաբերական համալիրի զարգացումը, որը կարող է դառնալ տնտեսական վերափոխումների լոկոմոտիվը, այն ուղղությունն է, որը Քոչարյանը հայտարաել է բազմիցս։ Ընդ րում, նա կարծում է, որ լիովին իրատեսական է ռուսական եւս մեկ ռազմաբազայի ստեղծումը Սյունիքում։ Սակայն դրա համար, ըստ Քոչարյանի, անհրաժեշտ է ունենալ Հայաստանի մարտունակ զինված ուժերը։ Դա թույլ կտա երկրին անհրաժեշտ ծանրակռշություն ունենալ Ռուսաստանի հետ ռազմավարա-դաշնակցային հարաբերություններում։ Այլ կերպ, ըստ Քոչարյանի, ոչ մեկը Հայաստանի հետ հաշվի չի նստի։ «Եթե մենք ուզում ենք, որպեսզի հարցերը ստանան լիարժեք լուծում գործընկերային հիմքի վրա, ապա պետք է արագ կերպով վերականգնենք բանակը եւ դրա հետ մեկտեղ նաեւ դաշնակիցների հետ ապրացնենք երկրի անվտանգությունը»,- ասել է Քոչարյանը եւ հավելել, որ ցանկացած այլ ճանապարհ նշանակում է սուվերենիտետի մասնակից կորուստ։

Վերջին օրերին Արագածոտնում բնակիչների հետ հանդիպման ժամանակ Քոչարյանը կրկին հայտարարեց ռուսական դերի եւ Հայաստանի արդյունաբերության վրա Ռուսաստանի ազդեցության մասին: «Հայաստան» դաշինքի ծրագրում խոսվում է առնվազն երեք ճյուղերի զարգացման մասին: Դա ճանապարհների կառուցումն է, ագրարային ոլորտն ու ռուսական շուկաներ հայկական արտադրանքի արտահանումը եւ առողջապահություն:

Քոչարյանի հաղթանակի դեպքում Ռուսաստանը կարող է տարածաշրջանում ստանալ հավատարիմ դաշանկից ի դեմս Հայաստանի: Այսպես թե այնպես, վերջնական պատասխանը կտան արտահերթ խորհրդարանական ընտրությունները: Հայաստանը շարունակում է փորձությունների միջով անցնել: Դա նշանակում է, որ ընտրություններում հաղթողը պետք է երկիրը հանի ճգնաժամից, որը թույլ կտա լուծել բազմաթիվ խնդիրներ, այդ թվում՝ կապված Լեռնային Ղարաբաղում պատերազմի ավարտի եւ հայ-ռուսական հարաբերությունների կառուցման հետ: