Եղեգնաձորի համայնքապետի թեկնածուն ու շտաբի համակարգողն ազատ են արձակվել

Եղեգնաձորի համայնքապետի թեկնածուն ու շտաբի համակարգողն ազատ են արձակվել

Եղեգնաձոր խոշորացված համայնքի ՏԻՄ ընտրություններին մասնակցող «Դավիթ Հարությունյան» դաշինքի առաջին համարը՝ Դավիթ Հարությունյանը և այս դաշինքի շտաբը համակարգողներից Գևորգ Սաքանյանը, որոնց այսօր առավոտյան` ժամը 8-ին բերման էին ենթարկել տանից Հակակոռուպցիոն կոմիտե, ազատ են արձակվել։ Այս մասին մեզ ասաց այդ դաշինքի համակարգողներից մեկը։

Նշենք, որ նրանք բերման էին ենթարկվել քրեական գործի շրջանակում։

Մեր զրուցակիցն ասաց` իրենք էլ տեղյակ չեն` ինչ գործ է, ապա ավելացրեց, որ բերման ենթարկված անձինք քիչ ուշ կլինեն շտաբում