ԱՄՆ Եվրոպական հրամանատարության գեներալն այցելել է Հայաստան

ԱՄՆ Եվրոպական հրամանատարության գեներալն այցելել է Հայաստան

ԱՄՆ պաշտպանության նախարարության Եվրոպական հրամանատարության (EUCOM) ներկայացուցիչ, գեներալ-մայոր Դանիել Լասիկան այցելել է Հայաստան։

Տեղեկությունը տարածել է Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը։

Նշվում է, որ այցի ընթացքում նա հանդիպումներ կունենա ՀՀ պաշտպանության նախարարության և Ազգային անվտանգության խորհրդի պաշտոնատար անձանց հետ, ինչպես նաև կայցելի «Զառ» ռազմական ուսումնական կենտրոն։

«Նոյեմբերի 16-17-ին նախատեսվող այցի ընթացքում գեներալ-մայոր Լասիկան ծաղկեպսակ կդնի Անհայտ զինվորի գերեզմանին և Հայոց ցեղասպանության հուշահամալիրում, կհանդիպի ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանին, Գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանին և Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանին՝ քննարկելու հայ-ամերիկյան անվտանգային հարաբերություններն ու տարածաշրջանային անվտանգության հարցերը։ Գեներալ-մայոր Լասիկան կմասնակցի խաղաղապահ ուժերի «Զառ» ուսումնական կենտրոնի նոր զորանոցների, ճաշարանի և գիտաժողովների սրահի բացման արարողությանը»,- հայտնում է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը։