Ինչու է Վահե Ղազարյանը Չարենցավանի ոստիկանապետին ազատել աշխատանքից

Ինչու է Վահե Ղազարյանը Չարենցավանի ոստիկանապետին ազատել աշխատանքից

Մենք տեղեկացանք, որ երեկ՝ հունվարի 19-ին, Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանի գլխավորությամբ ՆԳ նախարարությունում տեղի ունեցած աշխատանքային խորհրդակցությունը բավականին թեժ է անցել։ ՆԳ նախարարը խիստ հանձնարարականներ է տվել պաշտոնյաներին և աշխատանքային խորհրդակցության ժամանակ հենց տեղում աշխատանքից ազատել ՀՀ ՆԳՆ ոստիկանության Չարենցավանի բաժնի պետ Մհեր Մինասյանին։

Մեր տեղեկություններով՝ Մհեր Մինասյանը Ղազարյանի հանձնարարությունները վերջին շրջանում անտեսել է, բացի այդ Չարենցավանում հանցագործությունների թիվն աճել է, ինչը խիստ մտահոգել է Ղազարյանին և պատճառ հանդիսացել, որպեսզի ոստիկանապետին ազատի աշխատանքից:

Ոստիկանությունից՝ «Հրապարակի» հարցին, թե ի՞նչ հիմքով է ազատվել Չարենցավանի ոստիկանապետը, նշեցին, որ Ոստիկանությունում նման տեղաշարժերը բնական են և դրա համար հստակ պատճառներ պետք չեն: