ՖԻՖԱ-ն գործ է հարուցել Արգենտինայի հավաքականի դեմ՝ արգենտինացի ֆուտբոլիստների պահվածքի պատճառով

ՖԻՖԱ-ն գործ է հարուցել Արգենտինայի հավաքականի դեմ՝ արգենտինացի ֆուտբոլիստների պահվածքի պատճառով

Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան (ՖԻՖԱ) կարգապահական գործ է հարուցել Արգենտինայի ֆուտբոլի ասոցիացիայի (AFA) դեմ։ Այս մասին հայտնում է ՖԻՖԱ-ի կայքը։

Հայտարարության մեջ ասվում է, որ գործը հարուցվել է հոդվածների հնարավոր խախտման պատճառով, որոնք վերաբերում են վիրավորական վարքագծին և արդար խաղի սկզբունքների խախտմանը, ինչպես նաև խաղացողների ու պաշտոնյաների կողմից ապօրինի գործողություններին: Նշվում է, որ խոսքը Կատարում կայացած ԱԱ-2022-ի եզրափակիչ խաղում ֆուտբոլիստների պահվածքի մասին է։

2022 թվականի դեկտեմբերի 18-ին Արգենտինայի հավաքականը Կատարի մրցաշարի եզրափակիչ խաղում հաղթեց Ֆրանսիային և պատմության մեջ երրորդ անգամ նվաճեց գավաթը։