Յուրի Սաքունցը Չարենցավանում հերթական ռեկորդը սահմանեց

Յուրի Սաքունցը Չարենցավանում հերթական ռեկորդը սահմանեց

Սպորտի վարպետ, բազմաթիվ ռեկորդների հեղինակ Յուրի Սաքունցն այսօր իր հարազատ քաղաքում` Չարենցավանում, միջոցառում էր կազմակերպել, որի շրջանակներում  հերթական ռեկորդը սահմանեց: Այս անգամ Սաքունցը զույգ ճկույտ մատներով քաշեց երկու ավտոբուս, որոնցից յուրաքանչյուրը` 6 տոննա 600 կգ քաշով:

Յուրի Սաքունցը լրագրողներին ասաց, որ այս միջոցառումն անձամբ ինքն է կազմակերպել` իր բարեկամ հովանավորի աջակցությամբ: Կազմակերպչական հարցերում էլ աջակցել է Չարենցավանի քաղաքապետարանը: Միջոցառումը և Յուրիի հաղթանակը նվիրվում է Չարենցավանից Արցախյան երկրորդ պատերազմում զոհված տղաների հիշատակին:

Մանրամասն` տեսանյութում: