Բայդենի կինն անհանգստացած է ամուսնու վիճակով

Բայդենի կինն անհանգստացած է ամուսնու վիճակով

CNN-ը, հղում անելով իր աղբյուրներին, պնդում է, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի կինը՝ Ջիլը, անհանգստացած է ամուսնու վիճակով, որը կարող է վատթարանալ համաճարակի, Ուկրաինայում ռուսական ռազմական գործողության և Վաշինգտոնի առջև ծառացած այլ կարևոր մարտահրավերների ֆոնին։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն։

Աղբյուրներից մեկի համաձայն՝ Ջիլը «խորապես զգում է», թե ինչի միջով է անցնում Միացյալ Նահանգների նախագահը։ Ջո Բայդենի վիճակի վրա ազդում են նաև իր ցածր քաղաքական վարկանիշը, հակառակորդների քննադատությունը իր տարիքի և շարունակվող հիվանդության վերաբերյալ:

Հրատարակությունը նշում է, որ Ջիլը ստիպված է եղել չեղարկել իր ամառային շրջագայությունը Աֆրիկա։ Փոխարենը` նա մեկնել է մի շարք նահանգներ և շփվել ԱՄՆ քաղաքացիների հետ մի շարք ներքին հարցերի շուրջ։

«Նորմալ պայմաններում նախագահի (Բայդենի) առողջության և բարեկեցության համար առաջին տիկնոջ վրա դրված էմոցիոնալ բեռը արդեն հսկայական է: Այժմ ամեն ինչ էլ ավելի դժվար է, հաշվի առնելով նրա առողջության և իր պարտականությունները կատարելու ունակության հանդեպ հանրային մշտական ​​մտահոգությունը»,- ասել է ԱՄՆ նախկին նախագահ Ջորջ Բուշ կրտսերի կնոջ՝ Լորա Բուշի շտաբի նախկին ղեկավար Անիտա ՄակԲրայդը։