Ռոբերտ Պատինոսնը վարակվել է կորոնավիրուսով

Ռոբերտ Պատինոսնը վարակվել է կորոնավիրուսով

Բրիտանացի հայտնի դերասան Ռոբերտ Պատինսոնը վարակվել է կորոնավիրուսով։ Այդ պատճառով դադարեցվել են «Բեթմենի»-ի լոնդոնյան նկարահանումները։ Այս մասին հայտնում է Vanity Fair-ը։

Ըստ պարբերականի, նկարահանման բոլոր մասնակիցներից նմուշառում է վերցվել։ Պատինսոնը մեկուսացվել է մինչեւ առողջանալը։ Պարբերականը այս առնչությամբ հարցում է ուղարկել դերասանին, սակայն դեռ պատասխան չի ստացել։