Երկու խոշորագույն նավթային ընկերությունները հնարավոր է միավորվեն

Երկու խոշորագույն նավթային ընկերությունները հնարավոր է միավորվեն

Ամերիկյան երկու խոշորագույն ընկերությունների՝ Exxon-ի եւ Chevron-ի ղեկավարները այս տարեսկզբին նախնական բանակցություններ են վարել երկու ընկերությունների միավորման մասին։ Այս մասին հայտնում է Reuters լրատվական գործակալությունը։

Ըստ հրապարակման, եթե նման բան տեղի ունենա, ապա դա կլինի խոշորագույն միաձուլման գործարքը պատմության մեջ, քանի որ Exxon եւ Chevron ընկերությունների շուկայական արժեքը կազմում է համապատասխանաբար 190 եւ 164 միլիարդ դոլար եւ միավորումից կստեղծվի մի գերհսկա ընկերություն։ Բանակցությունները, սակայն, կարծես թե շարունակություն չեն ունեցել։

Պարբերականին չի հաջողվել սակայն պարզել, թե բանակցությունները ինչու չեն շարունակվում եւ արդյոք հարցը փակված է, թե կարող է եւ բանակցություններն ապագայում շարունակվեն։ Փաստը, որ նման հսկաները ցանկանում են միավորվել, խոսում է այն մասին, որ կորոնավիրուսային համավարակի բերած տնտեսական ճգնաժամն անողոք է բոլորի հանդեպ։