Ո՞ր երկրներն են բաց ռուսաստանցի զբոսաշրջիկների համար

Ո՞ր երկրներն են բաց ռուսաստանցի զբոսաշրջիկների համար

Ռուսաստանում կազմվել է այն երկրների ցանկը,որոնք կորոնավիրուսի համավարակի ժամանակ բաց կլինեն ՌԴ զբոսաշրջիկների համար։ 2021թ․ մարտի 25-ի տվյալներով՝ Ռուսաստանը փոխադարձության սկզբունքով բացել է սահմանները մի շարք երկրների հետ։Դրանք են՝ Հայաստան, Ադրբեջան, Բելառուս, Մեծ Բրիտանիա, Վենեսուելա, Վիետնամ, Գերմանիա, Հունաստան, Եգիպտոս, Հնդկաստան,Ղազախստան, Քաթար, Ղրղզստան, Կուբա, Մալդիվյան կղզիներ, ԱՄԷ, Կիպրոս, Սեյշելյան կղզիներ, Սերբիա, Սինգապուր, Թանզանիա, Թուրքիա, Ուզբեկստան, Ֆինլանդիա, Չեխիա, Շվեյցարիա, Շրի Լանկա, Եթովպիա, Հարավային Կորենա, Ճապոնիա։

Հիշեցնենք, որ Հայաստանի ռեստորանների միության նախագահը մեզ հետ զրույցում հայտնել էր, թե իշխանությունները պետք է տարանջատեն բիզնեսն ու քաղաքականությունը։ Ըստ միության նախագահ Աշոտ Բարսեղյանի՝ ողջ մարտ ամսվա ընթացքում ՌԴ զբոսաշրջիկները չեղարկել են նախօրոք ամրագրված հյուրանոցները գրեթե 100 տոկոսով։

Հայաստան թռնելու համար պահանջվում է միայն կորոնավիրուսի բացասական թեստ՝ արված թռիչքից մինչև 72 ժամ առաջ։

Թեպետ ՌԴ-ն փետրվարի 15-ից վերականգնել է Ադրբեջանի հետ ավիաչվերթները,զբոսաշրջային նպատակով ուղևորությունները արգելված են։

Գերմանիա, Հունաստան․ ԵՄ կազմում գտնվող այս երկրներից Մեծ Բրիտանիան թույլատրում է զբոսաշրջային այցերը՝ 14-օրյա կարանտինից հետո։ Գերմանիան ՌԴ-ի հետ կանոնավոր ավիթռիչքերը վերականգնում է այս տարվա ապրիլից 1-ից։ Մինչ այս Գերմանիա կարող են այցելել միայն ԵՄ երկրում կեցության իրավունք ունեցողները՝ 10-օրյա կարանտինի մեջ գտնվելուց հետո։ Այս ժամկետը կարող է կրճատվել մինչև հինգ օրվա, եթե ժամանողը 5-րդ օրը հանձնի երկրորդ թեստը։