Զելենսկին խոստովանել է, որ իրեն կոչ են անում բանակցել Մոսկվայի հետ

Զելենսկին խոստովանել է, որ իրեն կոչ են անում բանակցել Մոսկվայի հետ

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն կոչ են անում նստել Ռուսաստանի հետ բանակցությունների սեղանի շուրջ։  Այս մասին նա ասել է ֆրանսիական հեռուստաալիքին տված հարցազրույցում։

«Ոմանք ինձ կոչ են անում նստել բանակցությունների սեղանի շուրջ, բայց ես զրույցի թեմա չեմ տեսնում»,- ասել է Զելենսկին LCI հեռուստաալիքին տված հարցազրույցում։ 

Բացի այդ, նա անօգուտ է համարել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի եւ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի երկխոսությունը։ 

Զելենսկու խոսքով՝ դա ոչ մի արդյունքի չի հանգեցնի։