Թեհրանը պատրաստ է միջնորդ լինել ՌԴ-ի և Ուկրաինայի միջև

Թեհրանը պատրաստ է միջնորդ լինել ՌԴ-ի և Ուկրաինայի միջև

Իրանը Եվրամիությանը և Ուկրաինային առաջարկել է իր միջնորդությունը Ռուսաստանի հետ բանակցություններում։

Այս մասին լրագրողներին ասել է Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահեանը՝ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ Մոսկվայում կայացած հանդիպումից հետո։

«Մենք պատրաստ ենք նախագահների, արտգործնախարարների մակարդակով շարունակել ջանքերը խաղաղության, հրադադարի հաստատման և պատերազմին վերջ տալու ուղղությամբ։

Հուսով ենք, որ այդ ճանապարհով նույնպես օպտիմալ արդյունքների կհասնենք», - ասել է իրանցի դիվանագետը։