Նիկոլը գելխեղդ է անում

Նիկոլը գելխեղդ է անում

Փաշինյանը նույն Նազարն է։ Եթե Նազարի համար մի փալասի կտորի վրա գրում են՝ 
Անհաղթ հերոս Քաջըն Նազար,
Որ մին զարկի՝ ջարդի հազար, 
Նիկոլի համար էլ իր թիմակիցներն են մի փալասի վրա գրել․ 
Անհաղթ հերոս Քաջըն Նիկոլ,
Գելխեղդ կանի, թե գել տեսնի։
Ժողովուրդն էլ, որ գելխեղդի էր ման գալիս, ցնծացել է, երբ Նիկոլը եկել է․ 
Բարով եկար, հազար բարի,
Հըզոր արծիվ մեր սարերի,
Թագ ու պարծանք մեր աշխարհի,
Անհաղթ հերոս Քաջըն Նիկոլ,
Գելխեղդ կանի, թե գել տեսնի։ 

Գրել ու տվել են ձեռը, ինքն էլ էդ փալասի կտորը մի փետի ծերի ամրացրել է  ու դուրս եկել աշխարհք՝ Ամերիկա, Ռուսաստան։ Արևմուտքում սարսափած էին։ Ասում էին մի վագր կա, անունը Ռուսաստան, Նիկոլը պիտի սպանի։

Հեքիաթը պատմում է դրա մասին․

«Վագրի անունը լսելուն պես Նազարը վախից դուրս է վազում, ուզում է փախչի,
ետ գնա իրենց տունը, իսկ կանգնածները կարծում են, թե վազում էր, որ գնա վագրին սպանի: Նշանածը բռնում է, կանգնեցնում, թե՝ ո՞ւր ես վազում էդպես առանց զենքի, զենք առ հետդ, էնպես գնա: Զենք է բերում տալիս իրեն, որ գնա իր փառքի վրա մի քաջություն էլ ավելացնի: Նազարը զենքն առնում է, դուրս գնում: Գնում է, անտառում մի ծառի բարձրանում, վրեն տապ անում, որ ոչ ինքը վագրին պատահի, ոչ վագրը՝ իրեն:  Ծառի վրա կուչ է գալի ու Նազարն ո՞վ կտա-հոգին դառել է կորկի հատ: 

Հակառակի նման անտեր վագրն էլ գալիս է, հենց էս ծառի տակին պառկում։ Նազարը որ վագրին չի տեսնո՜ւմ, լեղին ջուր է կտրում, աչքերը սեւանում են, ձեռն ու ոտը թուլանում են ու, թրը՛մփ, ծառիցը ընկնում է գազանի վրա։  Վագրը սարսափած տեղիցը վեր է թռչում, Նազարն էլ վախից կպչում է սրա մեջքին։  Էսպես զարհուրած Նազարը մեջքին կպած՝ էս խրտնած վագրը փախչում է, ո՜նց է փախչում, էլ սար ու ձոր, քար ու քոլ չի հարցնում։ 
Մարդիկ մին էլ տեսնում են, վա՛հ, Քաջ Նազարը վագրին նստած քշում է։ 
-Հա՛յ-հարա՛յ, եկե՜ք, հա եկե՜ք, Քաջ Նազարը վագրին ձի է շինել, հեծել...
տվե՛ք, հա տվե՛ք․․․

Հիմա Նիկոլն է։  Վագր է քշում։  Արևմուտքն էլ խրախուսում է՝  Նիկոլ, տու՜ր հա տու՜ր․․․ Ի տարբերություն հեքիաթի, վագրը Նիկոլին չոլերում, քար ու քոլերում մսահան է անելու, ամեն մի թփի վրա իրենից մի պատառ է թողնելու․․․ Արևմուտքը ինչպես Սահակաշվիլուն, Զելենսկուն՝  տու՜ր հա տու՜ր․․․ է անելու ու այնքան քրքրի, որ ոսկորը թողնի։
Հեքիաթի վերջը՝ հանձինս նրա հերոսի, բոլորն էլ գիտեն, որ լավ չի լինելու։ Դու ասա Էդ վագրը մեր վրա չբերի․․․ 
Հիշեցնեմ, որ գելխեղդը Նիկոլի բառն է, որն օգտագործում էր նախկինների վրա։