Թրամփը կոչ է արել երկրներին բոյկոտել Facebook-ն ու Twitter-ը

Թրամփը կոչ է արել երկրներին բոյկոտել Facebook-ն ու Twitter-ը

ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը կոչ է արել երկրներին բոյկոտել Twitter եւ Facebook սոցիալական կայքերը այն բանի համար, որ նրանք սահմանափակում են խոսքի ազատությունը։ Այս մասին հայտնում է Sputnik International լրատվական գործակալությունը։ Հունիսի 9-ին, մասնավորապես, նախկին նախագահ Թրամփը հանդես է եկել հայտարարությամբ, որում շնորհավորել է Նիգերիային այն բանի համար, որ արգելել է Twitter-ի գործունեությունը, եւ ասել, որ որքան հնարավոր է շատ երկրներ պետք է հետեւեն այս օրինակին։ «Ով են նրանք, որ թելադրեն, թե ինչն է լավ, եւ ինչը վատ, եթե իրենք իսկ չարիք են։ Ես պետք է դա անեի, երբ նախագահ էի, սակայն Ցուկերբերգը շարունակում էր զանգել ինձ ու գալ Սպիտակ տուն ընթրիքի, եւ ասել, թե որքան լավն եմ ես»,- ասված է հայտարարության մեջ։