Սենա գետը դուրս է եկել հունից եւ հեղեղել Փարիզի կենտրոնը

Սենա գետը դուրս է եկել հունից եւ հեղեղել Փարիզի կենտրոնը

Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզով անցնող Սենա գետը, տեղատարափ անձրեւներից հետո, դուրս է եկել ափերից եւ հեղեղել Իլ-դե-Ֆրանս շրջանը։ Ներկայումս հայտնի է, որ հեղեված են քաղաքային մերձափնյա տարածքների մեծ մասը, ներառյալ Թյուիլրիի եւ Լուվրի այգիները, Օրսեի թանգարանը։

Գետի մակարդակը բարձրացել է մինչեւ 3,78 մետր օրդինարից վերեւ։ Մասնագետները հայտարարել են, որ հեղեղումների պիկը դեռ չի անցել։ Հեղեղումների գոտուց հանվել են նստարանները, շարժական սրճարանները, նույնիսկ՝ աղբարկղերը։