Ձերբակալվել է Եղեգնաձորի համայնքապետի թեկնածու Դավիթ Հարությունյանը

Ձերբակալվել է Եղեգնաձորի համայնքապետի թեկնածու Դավիթ Հարությունյանը

Aysor.am-ը տեղեկություն է ստացել, որ առավոտյան ձերբակալվել են Եղեգնաձոր խոշորացված համայնքի՝ ՏԻՄ ընտրություններին մասնակցող «Դավիթ Հարությունյան» դաշինքի առաջին համարը՝ Դավիթ Հարությունյանն, և նույն դաշինքի շտաբը համակարգողներից Գևորգ Սաքանյանը։
 
Ըստ մեր տեղեկատվության՝ ձերբակալվածներն այժմ գտնվում են Հակակոռուպցիոն կոմիտեում։