Ավինյանը՝ Արթուր Չախոյանի դեպքի մասին

Ավինյանը՝ Արթուր Չախոյանի դեպքի մասին

Ակտիվիստ Արթուր Չախոյանը երեկ ծեծի էր ենթարկվել։ Ֆեյսբուք սոցիալական ցանցում հրապարակված տեսանյութում Չախոյանը պնդում էր, որ իր վրա հարձակվել են երեք անձինք ու բռնության ենթարկել։ «Հենց հիմա ոստիկանություն զանգեք, էս թուրքը տուն գնալիս, հետը երկու տղերք, եկան հարձակվեցին վրաս, ծեծեցին երեք հոգով, սա էլ մոտի դանակն է։ Ո՞վ է քեզ ուղարկել, Ավինյա՞նն է ուղարկել, դանակ ես քաշո՞ւմ վրես»,- ասում էր Չոխյանը։  Քիչ առաջ լրագրողները Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանից մեկնաբանություն խնդրեցին վերոնշյալ դեպքի հետ կապված։

«Անկեծղ ասած այդ դեպքի վերաբերյալ ես տեղեկացել եմ միայն այսօր առավոտյան, սոցիալական կայքերից։ Դեպքի վերաբերյալ իմ տեղեկացվածությունը սահմանափակվում է այնքանով, որքանով ծանոթացել եմ համացանցից։ Միանշանակ դատապարտում եմ բռնությունը, սակայն քանի որ կոնկրետ դեպքի մանրամասներին ծանոթ չեմ, չեմ կարող կոնկրետ մեկնաբանություն տալ։ Ես ինքս չեմ հասկացել՝ ինչ է տեղի ունեցել»,- արձագանքեց Ավինյանը։