Որոշ կենդանատեսակներ կարող են վերածվել կորոնավիրուսային հիվանդության ռեզերվուարների․ գիտնականներ

Որոշ կենդանատեսակներ կարող են վերածվել կորոնավիրուսային հիվանդության ռեզերվուարների․ գիտնականներ

ԱՄՆ Այովա նահանգի եւ Փենսիլվանիա նահանգի գիտնականները հայտնաբերել են հարյուրավոր սպիտակապոչ եղջերուների, որոնք վարակված են կորոնավիրուսով։ Ինչպես հայտնում է biorxiv պարբերականը, հետազոտությունները ցույց են տվել, որ կորոնավիրուսային ինֆեկցիան այս կենդանիներին փոխանցվել է մարդկանցից, իսկ հետո սկսել կտրուկ տարածվել կենդանիների պոպուլյացիայում։ 2020 թվականի ապրիլից մինչեւ 2021 թվականի հունվարն ընկած ժամանակահատվածում գիտնականները հետազոտել են սպիտակապոչ եղջերուների պոպուլյացիան եւ հայտնաբերել, որ նրանց 80 տոկոսը վարակված է։ Սակայն կենսաբանները չեն կարողացել հայտնաբերել, թե մարդուց վարակն ինչպես է փոխանցվել նրանց։ Գիտնականներին անհանգստացնում է այն փաստը, որ վիրուսի էքսպանսիան Հյուսիսային Ամերիկայում առավել տարածված կենդանատեսակների շրջանում կարող է ավելի բարդացնել պաթոգենի դեպ պայքարը, հատկապես, եթե կենդանիները վերածվում են SARS-CoV-2-ի մուտացիաների յուրօրինակ ռեզերվուարների։ Այդ դեպքում, այն կարող է դառնալ ավելի դիմացկուն եւ ընդունակ շրջանցելու ներկայիս պատվաստանյութերը։ New York Times-ի հետ զրույցում Վիսքոնսին-Մեդիսոն համալսարանից անասնաբույժ Թոնի Գոլդբերգը կարծում է, որ եթե հանկարծ կենդանիները սկսեցին վիրուսը մարդկանց փոխանցել, ապա դա կփոխի խաղի կանոնները ամբողջությամբ։ Մասնագետները առաջարկում են պատվաստել նաեւ եղջերուներին կորոնավիրուսի դեմ, սակայն թե ինչպես է հնարավոր ողջ ԱՄՆ-ում եղած միլիոնավոր կենդանիներին պատվաստել, դժվար է ասել։