Ոչ դոլարին․ Բրազիլիան և Արգենտինան կստեղծեն միասնական արժույթ

Ոչ դոլարին․ Բրազիլիան և Արգենտինան կստեղծեն միասնական արժույթ

Ակնկալվում է, որ այս շաբաթ Բրազիլիան և Արգենտինան կհայտարարեն միասնական արժույթի մեկնարկի մասին։ Այս մասին տեղեկությունը տարածել է Financial Times-ը։

Սպասվում է, որ դա տեղի կունենա Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիու Լուլա դա Սիլվայի Արգենտինա այցի ժամանակ։

Ըստ պարբերականի՝ կողմերը նախ կուսումնասիրեն, թե ինչպես կարող է նոր արժույթը խթանել տարածաշրջանային առևտուրը և նվազեցնել կախվածությունը դոլարից։ Արգենտինայի էկոնոմիկայի նախարար Սերխիո Մասսան FT-ին հայտարարել է միասնական արժույթի համար անհրաժեշտ պարամետրերի ուսումնասիրությունը սկսելու որոշման մասին։

Ավելի ուշ Լատինական Ամերիկայի մյուս երկրներին կառաջարկվի միանալ միասնական արժութային գոտուն։ Բրազիլիայում ցանկանում են նոր դրամական միավորը կոչել sur. Այժմ բրազիլական արժույթը կոչվում է ռեալ, արգենտինականը՝ պեսո։

Լատինական Ամերիկան ​​այժմ կազմում է աշխարհի ՀՆԱ-ի հինգ տոկոսը: Եթե ​​միասնական արժույթի տարածք ստեղծվի, այն կդառնա աշխարհի երկրորդ խոշորագույն տնտեսությունը եվրոպականից հետո, որը կազմում է 14%: