Լեհաստանում ընկած հրթիռներն ուկրաինական են․Ստոլտենբերգը հաստատեց

Լեհաստանում ընկած հրթիռներն ուկրաինական են․Ստոլտենբերգը հաստատեց

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հաստատել է, որ Լեհաստանում ընկած հրթիռները ոչ միտումնավոր գործողությունների արդյունք են և արձակվել են Ուկրաինայից։

Այս մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի ղեկավարի մամուլի քարտուղար Օանա Լունգեսկուն։

«ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը Հյուսիսատլանտյան խորհրդի արդյունքներով հայտարարություն է անում. չկա որևէ ապացույց, որ Լեհաստանում տեղի ունեցած միջադեպը միտումնավոր գործողությունների արդյունք է եղել։ Նախնական տեղեկատվությունը վկայում է ուկրաինական հակաօդային պաշտպանության հրթիռների արձակման մասին»,- ասել է Լունգեսկուն։