Ինքնասպան է եղել ահաբեկչական խմբավորման պարագլուխը

Ինքնասպան է եղել ահաբեկչական խմբավորման պարագլուխը

Նիգերիայում ինքնասպան է եղել «Բոքո Հարամ» ահաբեկչական խմբավորման պարագլուխ Աբուբաքըր Շեքաուն։ Այս մասին հայտնում է Reuters լրատվական գործակալությունը։ Ըստ հաղորդման, լրատվամիջոցի տրամադրության տակ հայտնվել է աուդիոձայնագրություն, որը կատարել են «Արեւմտյան Աֆրիկայի Իսլամական պետություն» խմբավորման գրոհայինները։

Ըստ ձայնագրության, խմբավորման ղեկավար Աբու Մուսաբ ալ-Բարնավին, որ հանդես է գալիս որպես խմբավորման նոր պարագլուխ, հայտարարել է, որ Շիքաուն ինքնասպան է եղել այն բանից հետո, երբ «Արմ․ Աֆրիկայի ԻՊ» խմբավորման գրոհայինները հինգ օր շարունակ հետապնդել են նրան։ «Բոքո Հարամը», սակայն, այս լուրը որեւէ կերպ չի մեկնաբանել։