Ոստիկանությունն ազատ է արձակել լրագրողին

Ոստիկանությունն ազատ է արձակել լրագրողին

Իսրայելական ոստիկանությունը ազատ է արձակել արաբական Al-Jazeera-ի թղթակից Գիվար ալ-Բուդեյրիին, ով ձերբակալվել էր նախօրեին՝ Երուսաղեմի Շեյխ Ջարահ թաղամասում ի պաշտպանություն պաղեստինցիների անցկացված ցույցը լուսաբանելու ժամանակ։ Ըստ լրատվամիջոցի տարածած հայտարարության, լրագրողն ազատ է արձակվել բերման ենթարկվելուց մի քանի ժամ անց։ 15 օր, սակայն արգելվել է նրա մուտքը Շեյխ Ջարահ թաղամասի տարածք։

Ալ-Բուդեյրին իր ձերբակալությունը որակել է իսրայելական իշխանությունների կազմակերպած հարձակում որպես՝ ուղղված բոլոր լրագրողների դեմ։ Նա հայտարարել է, որ իսրայելական զինվորականները թույլ չեն տվել նույնիսկ, որ անձը հաստատող փաստաթուղթ ներկայացնի։ Նա նաեւ ասել է, որ մեկուսարանում իրեն վերաբերվել են ոչ թե որպես լրագրողի, այլ որպես հանցագործի։