Տեղատարափ անձրեւները ավելի քան 40 մարդու կյանք են խլել Հնդկաստանում 

Տեղատարափ անձրեւները ավելի քան 40 մարդու կյանք են խլել Հնդկաստանում 

Առնվազն 41 մարդ է զոհվել եւ եւս 100 մարդ անհետ կորել Հնդկաստանի Անդհրա-Պրադեշ նահանգում թափված մուսսոնային տեղատարափ անձրեւների հետեւանքով, որոնք առաջացրել էին հեղեղումներ։ Նշենք, որ Անդհրա-Պրադեշը գտնվում է Հնդկաստանի հարավ-արեւելքում։ Այս մասին հայտնում է ТАСС լրատվական գործակալությունը։ Ջրածածկ է եղել 1316 գյուղ։

Հեղեղումները արտաքին աշխարհից կտրել են Տիրուպատի քաղաքը։ Խաթարված է եւ ավտոմոբիլային, եւ երկաթուղային հաղորդակցությունն այդ քաղաքի հետ։ Զոհվածների հարազատներին, հայտնի է, որ կվճարվի 500 հազարական ռուփի։