ԱՄՆ-ի ցավակցությունները չենք ընդունում․ Թուրքիայի ՆԳ նախարար

ԱՄՆ-ի ցավակցությունները չենք ընդունում․ Թուրքիայի ՆԳ նախարար

«Եթե Ստամբուլի Իսթիքլալ փողոցում պայթյուն իրականացրած ահաբեկիչները չձերբակալվեին, նրանք այսօր կփախչեին Հունաստան»։ Այս մասին լրագրողներին հայտնել է Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն։
 
Նա նշել է, որ ահաբեկչության պատվիրատուները փորձել են վերացնել ապացույցները՝ պատվիրելով պայթյուն իրականացրած անձի սպանությունը։ Սոյլուն հավելել է, որ Թուրքիան կշարունակի հակաահաբեկչական գործողությունը։
 
«Մենք չենք ընդունում ԱՄՆ-ի ցավակցությունները»,- ընդգծել է նախարարը։